Լրահոս
Քաղաքական
22:50
01.08.22
179

«Լրացուցիչ խնդիրներ Մոսկվայի համար». Կոսովոյում կարող է պատերազմ բռնկվել

 

Արևմուտքի կողմից ճանաչված Կոսովոյի Հանրապետության պայթյունավտանգ որոշումը՝ սերբերի դեմ, Ռուսաստանի ոտքը տրորելու, նրան թուլացնելու՝ արևմտյան ծրագրի մի մասն են համարում շատ վերլուծաբաններ: Հայտնի է, որ Սերբիան Մոսկվայի հենարանն է Բալկաններում և նրա դեմ ցանկացած գործողություն Դաշնությունը կընդունի մարտահրավեր՝ ուղղված իրեն: Դաշնությունում արդեն կարծիքներ են հնչում, որ Կոսովոյի սերբաբնակ շրջաններում կիրակի հնչած կրակոցներից հետո, Սերբիան պետք է լրջորեն մտածի ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ Ռուսաստանի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու մասին: