Լրահոս
Քաղաքական
22:51
01.09.25
154

«Լկտի սուտ» կամ Ադրբեջանի հետ սահմանազատում՝ առանց քարտեզի

Արարատ Միրզոյանը ստում է, մոլորեցնում և հիմնավորում է Ադրբեջանի պահանջները, պնդում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Ըստ նրանց՝ Հայաստանի արտգործնախարարը ստել է օգոստոսի 27-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում՝ հայտարարելով, թե, իբր, Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծում երբևէ չի դրվել կոնկրետ քարտեզ ամրագրելու հարց։ Ընդդիմադիր պատգամավորներն ընդգծում են, որ Հայաստանի շահերը հերթական անգամ զիջվել են Ադրբեջանի պահանջներին։