Լրահոս
Քաղաքական
12:56
28.08.25
328

Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական

Img default alt hy

Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական, ճապազրույցի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Մակունցի պաշտոնավարումն ԱՄՆ-ում որպես դեսպան ավարտվել է: 

Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։

Նոր դեսպան է նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը: