Լրահոս
Միջազգային
14:18
21.07.22
117

Լավրովն ու Բայրամովը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը

Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Սա նախորդ շաբաթ Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումից հետո առաջին հեռախոսազրույցն է Լավրովի և Բայրամովի միջև:

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտի և տարանցման ուղիների հարցերը։

Մասնավորապես, նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ներուժի ընդլայնման կարևորությունը: