Լրահոս
Հասարակական
20:37
27.09.25
1 784

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում․ վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։  ժամը 19:40-ի սահմաններում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով համայնքային և քրեական ոստիկանության ոստիկաններ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Այս պահին ոստիկանները և պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։