Լրահոս
Միջազգային
20:40
04.03.22
535

Կիևում գնահատել են Զելենսկի-Պուտին բանակցությունների հնարավորությունը

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև դեռ վաղ է բանակցություններ վարել։ Այս մասին մարտի 4-ին հայտարարել է բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Նրա խոսքով, նախ անհրաժեշտ է, որ երկու երկրների պատվիրակությունները, որոնք արդեն բանակցությունների երկու փուլ են անցկացրել, դիրքորոշումներ մշակեն քննարկման համար։

Ուրբաթ ավելի վաղ Արախամիան նշել էր, որ Կիևը պաշտոնական հարցումներ չի ուղարկել Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ուղիղ երկխոսության համար։

Մարտի 3-ին Զելենսկին արտասահմանյան լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հրավիրել էր Ռուսաստանի Դաշնության նախագահին նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Կողմերը պետք է փոխզիջումներ գտնեն որոշ հարցերում, որպեսզի մարդիկ չզոհվեն։ Բայց կան բաներ, որոնցում փոխզիջումներ չկան, ընդգծել է նա։