Լրահոս
Հասարակական
17:09
01.09.25
183

Կայֆավատ եմ լինելու. քնաթաթախ և երազանք ունեցող երեխաներ՝ ուսումնական տարվա առաջին օրը

Ավելի քան 30 հազար առաջին դասարանցի և 10 հազարից ավելի առաջին կուրսեցիներ այսօր շնորհավորանքներ են ստանում գիտելիքի և դպրության օրվա առիթով: «Ջանասիրությամբ հետևեք ուսումնառության ձեր ընթացքին, զորանաք առ Աստված և առ հայրենին սիրո մեջ»,- աշակերտներին, ուսանողներին և կրթության գործի մշակներին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը: Չեխովի անվան դպրոցում ուսումնական տարին սկսվող փոքրիկների՝ մեծ երազանքների մասին է Լանա Համբարձումյանի տոնական ռեպորտաժը: