Լրահոս
Միջազգային
23:45
22.08.25
160

Կանադան կվերացնի որոշ ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը

Img default alt hy

Կանադան կչեղարկի USMCA առևտրային համաձայնագրով ընդգրկված ամերիկյան ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CBC News-ը, այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

«Մենք կվերացնենք CUSMA համաձայնագրով ընդգրկված ամերիկյան ապրանքների վրա կանադական բոլոր մաքսատուրքերը», - ասել է Քարնին՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։

«Կանադան կպահպանի պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների վրա իր մաքսատուրքերը, մինչդեռ մենք ինտենսիվորեն աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ այս խնդիրները լուծելու համար», - նշել է Կանադայի վարչապետը։