Լրահոս
Միջազգային
13:45
28.08.25
86

Իսրայելի պաշտպանության բանակը ՀԱՄԱՍ-ի մի քանի թունելներ է ոչնչացրել Գազայի հյուսիսում

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 27-ից մինչև 28-ը ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման  մի քանի թունելներ է ոչնչացրել Գազայի հատվածի հյուսիսի Ջաբալիա քաղաքի շրջանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Վերջին օրվա ընթացքում զորքերը ոչնչացրել են մի քանի ստորգետնյա թունելներ, որոնք ՀԱՄԱՍ-ն  օգտագործում էր Ջաբալիա քաղաքի շրջանում: Գազայի հատվածի հյուսիսում ԻՊԲ-ն ոչնչացնում է ահաբեկչական վերգետնյա ու ստորգետնյա օբյեկտները», - ասվում է հայտարարության մեջ: