Լրահոս
Միջազգային
23:00
28.08.25
298

Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային

Img default alt hy

Իսրայելն օգոստոսի 28-ին հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով «Ալ Մասիրա» հեռուստաընկերությանը:

Վերջին շաբաթվա ընթացքում սա Իսրայելի արդեն երկրորդ հարձակումն է: 

Բնակիչները Reuters–ին հայտնել են, որ հարվածները հասցվել են նախագահական համալիրի մոտակայքում գտնվող տարածքին և Սանայի հարավում գտնվող շենքին։

Իսրայելը դեռևս մեկնաբանություն չի արել այս հաղորդագրությունների առնչությամբ: