Լրահոս
Միջազգային
14:45
21.07.22
127

Իրաքը Թուրքիայից պաշտոնական ներողություն է պահանջում

Իրաքում համազգային սուգ է հայտարարվել՝ երկրի հյուսիսում թուրքական հրետանու գնդակոծման հետևանքով զոհվածների հիշատակին:

Երեկ թուրքական հրետանին գնդակոծել է Դահուկ նահանգում գտնվող զբոսաշրջային գոտիները: Առնվազն 9 մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել:

Իրաքը հետ է կանչել իր հավատարմատարին Անկարայից: Բաղդադը պատրաստվում է Անկարայից պահանջել դուրս բերել բոլոր ուժերը հանրապետության տարածքից ու պաշտոնապես ներողություն խնդրել հրետանային հարձակման համար: