Լրահոս
Քաղաքական
20:20
26.07.22
111

Իրան-Հայաստան սահմանի անխախտելիություն՝ Խամենևի «հրամանով»

Իրանին հարված հասցնելու, այդ երկրի միջուկային ծրագրի զարգացումը զսպելու հերթական սպառնալիքն է հնչեցրել Իսրայելը:

Թուրք-ադրբեջանական տանդեմի դաշնակից Իսրայելը իր վաղեմի թշնամուն կրկին սպառնում է «Թեհրան-2022»-ից մի քանի օր անց: Թեհրանում Իրանի հոգևոր առաջնորդը Պուտինին ու Էրդողանին հասկացրել էր, որ դեմ է հայ-իրանական սահմանի հնարավոր փակմանը և որ հարկ եղած դեպքում ուժով կպաշտպանի Իրան-Հայաստան սահմանի անձնմխելիությունը: