Լրահոս
Քաղաքական
16:02
30.09.25
389

Իրականում ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց Արցախի նկատմամբ․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին

Img default alt hy

Այս օրենսդրական նախագիծը «Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնվել է Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով. երբ խոսքը մանիպուլյացիայի,  տարբեր իրարամերժ հայտարարությունների և գործողությունների մասին է, դրա հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները և այսօրվա իշխանություններն են բերել այս վիճակը։  ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այսօր ձեր իշխանության պատճառով վտանգի տակ կանգնած ապագայից ելնելով ենք մենք ներկայացրել այս ամենը, որովհետև իրականում ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց Արցախի նկատմամբ։ Արցախի բռնատեղահանմամբ ցեղասպանություն իրականացվեց Ադրբեջանի կողմից, և այսօր և՛ Թուրքիան, և՛ թուրք-ադրբեջանական տանդեմը փոխանակ հայտնվեն մեղադրյալի վիճակում, հանցագործի վիճակում,  Հայաստանի նկատմամբ դարձել են մեղադրող կողմ։ Այդ շարունակական պատժամիջոցները, շարունակական ճնշումները, պարտադրանքներն են, որ կասկածի տակ է դնում մեր հայրենիքի ապագան։

Ընդ որում ձեր իշխանության ժամանակ ազգային անվտանգության ռազմավարության մեջ 4.25 կետում գրված է, որ Հայաստանը ամեն ինչ անելու է Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար, և դուք է, որ այդ ամենը չեք իրականացրել»,–ասաց նա։