Լրահոս
Քաղաքական
13:25
28.08.25
155

Ի՞նչ 99 տարի. Միրզոյանը պնդում է՝ ադրբեջանական գնացքներն անցնելու են Հայաստանի հողի վրայով


«Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է»,- օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին անդրադառնալով՝ այսպիսի պնդում է արել Հայաստանր արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում: Նա ընդգծել է, որ ճիշտ է խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, ոչ թե՝ ստորագրվել, բայց քանի որ դա տեղի է ունեցել Միացյալ Նահնագների նախագահի ներկայությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դրանից հետո հայտարարել են, որ խաղաղություն է հաստատվում:

Միրզոյան նաև հերքել է պնդումները, թե վաշինգտոնյան փաստաթղթերով Հայաստանի տարածքով անցնելիք միջանցքը վարձակալության է տրվել Միացյալ Նահնագներին 99 տարով: