Լրահոս
Աշխարհ
13:43
28.09.25
178

Հյուսիսային Կարոլինայի նավահանգստում հրաձգnւթյուն է եղել․ զnհվել է 3, վիրավnրվել՝ 8

Img default alt hy

Երեք մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել, երբ շաբաթ երեկոյան ինչ-որ մեկը նավակից կրակ է բացել Հյուսիսային Կարոլինայի նավահանգստի ափամերձ խորտկարանում եղած մարդկանց ուղղությամբ, հաղորդում է NBC News-ը։

Սաութփորթ քաղաքի վարչակազմի ներկայացուցիչ Չիաննա Քեթչումի վկայությամբ, նավակը կանգ է առել American Fish Company շենքի դիմաց՝ Սաութփորթի զբոսանավերի նավահանգստում, և զինված անձը կրակ է բացել։ Վիրավորների վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Ըստ Քեթչումի, հրաձիգը հեռացել է ափամերձ ջրային ուղով։