Լրահոս
Հասարակական
12:42
21.07.22
119

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Img default alt hy

Հուլիսի 19-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 300 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 6000 քմ,

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում՝ 5000 քմ,

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 30 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 7500 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 3000 քմ, Արզնի գյուղում՝ 1200 քմ, Պռոշյան գյուղում՝ 1000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 2000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 2000 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 400 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1000 քմ, Բերդ քաղաքում՝ 15 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 48 հա: