Լրահոս
Հասարակական
16:28
26.09.25
86

Հրդեհ Զովունի գյուղում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Img default alt hy

Սեպտեմբերի 26-ին` ժամը 15։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ, տանը կից խորդանոց և խոտածածկույթ։