Լրահոս
Հասարակական
14:09
21.07.22
127

Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է տան տանիքը

Img default alt hy

Հուլիսի 21-ին, ժամը 05:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհատ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։05-ին, մարվել՝ 11։21-ին։

Այրվել են գյուղի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքը (մոտ 140 քմ), տանը կից ջերմատան պոլիէթիլենային ծածկը (մոտ 300 քմ)՝ մասամբ (100 քմ) և կուտակած անասնակեր (մոտ 300 խմ):