Լրահոս
Աշխարհ
14:07
06.10.25
229

Հրաժարական է տվել Ֆրանսիայի վարչապետը. քաղաքական ճգնաժամը խորանում է

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորանում է: Նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն ընդամենը 27 օր պաշտոնավարելուց հետո` այսօր առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆրանսիայի նախագահին: Լեկորնյուն հրաժարական է ներկայացրել քաղաքական ճնշումների պատճառով: Լեկորնյուի կաբինետը նշանակման օրվանից քննադատվում էր՝ կառավարությունում Մակրոնի աջակիցներ և աջակենտրոն «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչներ ներգրավելու համար։ Սա դժգոհություններ է առաջացրել ոչ միայն ընդդիմության, այլ նաև կառավարող դաշինքի ներսում: