Լրահոս
Հասարակական
23:15
28.08.25
717

Հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ վիրավորներ կան

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմանենրում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել հիվանդ տեղափոխող «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել
«Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել հիվանդանոց։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, շտապօգնության վարորդը եղել է ոչ սթափ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեկան վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։