Լրահոս
Արցախ
23:25
04.03.22
671

Հրատապ․ ադրբեջանցիները փորձել են ահաբեկել Արցախի Նորշեն գյուղի բնակիչներին  

Img default alt hy

Ադրբեջանցի զինվորականներն այսօր կրկին հայերեն լեզվով բարձրախոսով պահանջում էին Արցախի Նորշեն գյուղում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված բնակիչներից՝ լքել իրենց տարածքը:

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են նրանք նույնիսկ օդ կրակում՝ դրանով վախեցնելով բնակիչներին։  

Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը, նրանք սկսել են օդ կրակել և պահանջել դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։

Խաղաղապահները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ուղղել են հետևակի մարտական մեքենայի թնդանոթը, խաղաղ բնակիչներին կոչ են արել ուշադրություն չդարձնել և շարունակել աշխատանքը՝ խոստանալով ապահովել նրանց անվտանգությունը։