Լրահոս
Հայաստան
12:06
04.03.22
140

Հայտնի է` երբ կկայանա Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը

Img default alt hy

Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։

Նշվում է, որ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: