Լրահոս
Կրթություն և գիտություն
14:23
01.09.25
161

Հայաստանում առաջին անգամ դպրոց է գնացել 30 հազար 859 երեխա

«Լավ սովորիր, որ լավ ապրես»,- այս ուղերձով է Նիկոլ Փաշինյանը շնորհավորել Գիտելիքի և դպրության օրը: Այսօր՝ սեպտեմբերի 1-ին 30 859 առաջին դասարանցի է առաջին անգամ ոտք դրել դպրոց: «Հայլուրին» հանդիպած առաջին դասարանցի աղջիկներն են միայն հավանել դպրոցը, տղաները ուրախ չեն դպրոց հաճախելու համար, ոմանք էլ չեն հասցրել կարգին արթնանալ քնից։ Երազանքները սրտում պահած են այսօր 6 տարեկան փոքրիկները ոտք դրել Չեխովի անվան դպրոց։