Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:10
06.09.25
258

Երևանի և Բաքվի հետ առանձին-առանձին ունենք միանգամայն նորմալ տնտեսական հարաբերություններ. Օվերչուկ

Img default alt hy

Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դա բխում է և այնտեղ գտնվող երկրների, և Ռուսաստանի շահերից: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացին: Մենք դրան աջակցում ենք, քանի որ նրանք մեր դաշնակիցներն են: Հայաստանի և Ադրբեջանի հետ առանձին-առանձին մենք ունենք միանգամայն նորմալ տնտեսական հարաբերություններ։ Ավելին, մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Նրանց միջեւ նորմալ հարաբերությունները նոր հնարավորություններ կբացեն համատեղ զարգացման համար եւ օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին»,- հայտարարել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը նաև հավելել է, որ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային խաղացողների հնարավոր ներկայությունը մտահոգիչ է, մտավախություն կա, որ նրանց ներկայությունը կխախտի ստեղծված հավասարակշռությունը այս շատ փխրուն տարածաշրջանում։

«Չի կարելի չասել, որ մտահոգություն կա Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ներկայացուցիչների հնարավոր ներկայության վերաբերյալ։ Մտավախություն կա, որ նման ներկայությունը կխախտի ստեղծված հավասարակշռությունը այս շատ փխրուն տարածաշրջանում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը: