Լրահոս
Քաղաքական
18:15
23.08.25
270

Հայաստանի անկախության հռչակագիրը կոնֆլիկտային չէ. այդ հատկանիշը ներմուծել է Փաշինյանը․ Հակոբ Բադալյան

Img default alt hy

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայաստանի անկախության հռչակագիրը կոնֆլիկտային չէ: «Կոնֆլիկտայնության» հատկանիշը ներմուծել է Նիկոլ Փաշինյանը, որն իր քաղաքական նկատառումներից ելնելով այն դարձրել է ներքին սպառման խաղաքարտ, իսկ խաղաքարտը ուժեղացնելու համար էլ բերել է այդ հանգամանքը հայ-ադրբեջանական պրոցես:

Հայաստանի Անկախության հռչակագիրը չի պարունակում միջազգային իրավունքին հակասող եւ ոչ մի ասպեկտ: Հակառակ պարագայում, այդ հռչակագրի հիման վրա ձեւավորված Հայաստանի իրավա-քաղաքական պետական ինքնությունը գեթ կես խնդիր կունենար միջազգային որեւէ կառույցի հետ հաղորդակցվելու, անդամակցելու հարցում:

Թե Արցախի հարցը, թե հայերի ցեղասպանության ճանաչման հարցը միջազգայնորեն լեգիտիմ հարցեր են, եթե իհարկե մենք լեգիտիմությունը չափում ենք միջազգային իրավա-քաղաքական հիմքով, ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի քիմքով»: