Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:32
14.10.21
51

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԵՄ անդամ երկրների դեսպաններն, ԱՄՆ դեսպանին և միջազգային կազմակերպություններին

Img default alt hy
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջազգային գործիքների իրացմամբ շարունակում են իրազեկել հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի և մի շարք այլ ազգային և կենսական խնդիրների վերաբերյալ: Չնայած այս հանգամանքին, արձանագրվում են դեպքեր, երբ իրավապահներն անգամ թույլ չեն տալիս բազմաթիվ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների մեկնել արտասահմանյան գործուղումների:
 
Խմբակցությունները համատեղ նամակով իրազեկել են նաև Հայաստանում ընդդիմադիր երեք պատգամավորների ապօրինի կալանավորման, քաղաքական հետապնդումների, օրենքների սելեկտիվ կիրառման և ընդդիմությանը վերապահված գործիքակազմի իրացման խոչընդոտների մասին:
 
Իրազեկումները հասցեագրվել են թվով 34 հասցեատիրոջ։