Լրահոս
Քաղաքական
22:40
01.08.22
194

Հայ դատի ներկայացուցիչները՝ «սև ցուցակո՞ւմ».Փափազյանից հետո Աբրահամյանին ևս Հայաստանում չեն ընդունել

 

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երրորդ դաշնակցական գործչի մուտքն է արգելել Հայաստան: Նիդերլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանին այսօր առավոտյան Զվարթնոց օդակայանում հայտնել են, որ նրա անունն, այսպես կոչված, սև ցուցակում է: Հայաստանի իշխանության համար անցակնալի անձ է նաև Աբրահամյանի դուստրը՝ Սյունեն: Նրան էլ երեկ 12 ժամ օդակայանում պահելուց հետո՝ հետ են ուղարկել: