Լրահոս
Տարածաշրջան
19:50
11.10.21
33

Հադրութի եկվորների մզկիթը՝ բնիկների սրբավայրում. Ալիևը կռվում է ՀՀ նախկին իշխանության դեմ. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի պես Իլհամ Ալիևն էլ ուզում է, որ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի, սակայն Ալիևի պատկերացրած դարերում հայ ու Հայաստան չկան: Նա մաքրում է հայկական հետքը Հադրութից:

Նոր մզկիթի հիմնարկեքից հետո՝ Ադրբեջանի նախագահը Դիզակը ադրբեջանական տարածք, իսկ հադրութցիներին 19-րդ դարի եկվորներ է անվանել:

Նրան փաստերով է հակադարձում «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը: Լիանա Պետրոսյանը հիշեցնում է, որ հայկական Դիզակում 400-ից ավելի եկեղեցիների ու հուշարձանների մեծ մասը 4-5-րդ դարում է կառուցված: