Լրահոս
Քաղաքական
17:26
08.09.25
131

Գործից ուշացած ՔՊ-ական և կալանավորված ընդդիմադիրներ. աշունը թեժ է սկսել Ազգային ժողովը

Ութերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի առաջին նիստին ընդդիմությունը նորից ահազանգել է, իր ձևակերպմամբ, «կեղծ տվյալների» հիման վրա կալանավորվածների մասին՝ պնդելով, որ քաղբանտարկյալներ են Միքայել և Բագրատ սրբազանները, Սրբազան պայքարի կողմնակից ընդդիմադիրների բառերով «18 արդարները», գործարար Սամվել Կարապետյանը: 

Իշխանական պատգամավորները հակադարձել են, թե նրանք, ովքեր կալանավորված են, փորձում էին խաթարել իրենց խաղաղության օրակարգը: