Լրահոս
Քաղաքական
21:15
03.10.25
225

Գիտե՞ք, մինչև ՔՊ-ական կառավարումը, ՀԷՑ-ում ինչքանի հավելագրում ենք հայտնաբերել 2025 թվականին․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀԷՑ-ի ժամանակավոր ՔՊ-ական կառավարիչը տվյալ է հրապարակել, որ ընկերությունում հայտնաբերել է 8.320 կՎտ/ժամ հավելագրում ։ ՔՊ-ական մի քանի թերթ էլ հուզիչ մտքեր են գրել՝ «վերջապես բան են գտել» իրենց կարծիքով։

Գիտե՞ք, մինչև ՔՊ-ական կառավարումը, ՀԷՑ-ում ինչքանի հավելագրում ենք հայտնաբերել 2025 թվականին։

Պատասխան՝ 10 անգամ շատ՝ 95.000 կՎտ/ժամ։