Լրահոս
Հասարակական
16:36
26.07.22
110

«Ղեկավար մարդ ես, ե՞րբ պետք ա պատասխան տաս մեր երեխեքի համար». գերիների հարազատները՝ Փաշինյանին

«Ղեկավար մարդ ես, երբ պետք ա պատասխան տաս մեր երեխեքի համար»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրել են Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարազատները:

Նրանք այսօր հավաքվել են Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով՝ ասել, թե երբ կվերադարձնեն մոտ երկու տարի գերության մեջ պահվող իրենց հարազատներին: Կանայք սեփական հետաքննության արդյունքներն են ցույց տվել լրագրողներին:

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից, թշնամու պետական լրատվամիջոցներից ձայնագրած տեսանյութեր են, ֆոտոներ, որտեղ երևում են իրենց որդիները, ամուսինները: