Լրահոս
Սպորտ
17:13
26.07.22
185

Գասպար Տերտերյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Img default alt hy

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը իր երկրորդ հաղթանակը տոնեց:

Նա առավելության հասավ ղազախ Յուսուֆ Աշրապովի նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի թուրք Յուսուֆ Քիլչանի հետ: Հիշեցնենք՝ որակավորման փուլի գոտեմարտում Գասպարը ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ը ներկայացնող Զան Ռոբերտ Ֆուգիտտին: