Լրահոս
Քաղաքական
19:30
24.02.25
170

Ֆրանսիայի դեսպանն՝ ընդդեմ Ֆրանսիայի՞. ո՞վ է ստում կամ աննախադեպ դիվանագիտական աղմուկ

 

Ինչո՞վ էր զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը 3 տասնամյակ, եթե միջնորդական այդ եռյակի ձևավորումից դեռ 3 ամիս առաջ՝ 1991-ի դեկտեմբերին, Ալմա-Աթայի հռչակագրի ընդունմամբ Արցախը արդեն ճանաչվել էր Ադրբեջանի մաս: Այսպես են բազմաթիվ հայ փորձագետներ հակադարձում Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դը-Կոտինյիին, որը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ճանաչվել ոչ թե Պրահայում 2022 թվականին, այլ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991-ին: