Լրահոս
Աշխարհ
22:40
23.07.22
155

Եվրոպան հայտնվել է բարձր ռիսկի տակ կապիկի ծաղիկի բռնկման հետևանքով․ ԱՀԿ

Img default alt hy

Կապիկի ծաղիկի բռնկման պատճառով հանրային առողջության ոլորտում  հայտարարվել էարտակարգ իրավիճակ,այս մասին ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս  Գեբրեյեսուսը, շաբաթ օրը՝ հուլիսի 23-ին , տեղի ունեցած ճեպազրույցում:

Նշել է, որ բռնկումը չափավոր վտանգ է ներկայացնում ամբողջ մոլորակի համար՝ բացառությամբ Եվրոպայի, որտեղ վարակի տարածումը բարձր մակարդակի վրա է։

Ինչպես նշել է Գեբրեյեսուսը, հուլիսի 21-ին ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեի հետ  կայացած երկրորդ հանդիպման ժամանակ այս հարցում ընդհանու րհայտարարի չեն եկել ։
Ամբողջ աշխարհում մինչ օրս գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 16000 դեպք:

Հուլիսի 13-ին Գեբրեյեսուսը կոչ էր արել աշխարհի բոլոր երկրներին վերադառնալ դիմակների ռեժիմին։ Ինչպես  ընդգծել էր, «հիվանդությունների նոր ալիքները ցույց են տալիս, որ COVID-19-ը դեռ չի ավարտվել»։