Լրահոս
Իրավական
20:16
28.07.22
158

«Եվրոպան բացել է աչքերն ու ճնշում է Փաշինյանի կառավարությանը». արդարադատության նախարարն «արդարանում է»

Կալանավայրից դուրս գալուց ժամեր անց պայքարը շարունակելու մասին է հայտարարել ավելի քան երկու ամիս քրեակատարողականում անցկացրած ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Դատարանում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահից հետո նա 3-րդ ընդդիմադիր գործիչն է, որին ազատ են արձակում:

«Կառավարությունը ոչ կալանքների, ոչ էլ կալանքից ազատելու որոշումների հետ կապ չունի», այսօր փորձել է վստահեցնել արդարադատության նախարարը: