Լրահոս
Միջազգային
19:20
21.12.22
103

Եվրամիությունը Կոսովոյի անդամակցության հայտը կքննարկի հաջորդ տարի

Img default alt hy

Եվրամիությունը հաջորդ տարվա սկզբին կքննարկի ԵՄ-ին Կոսովոյի անդամակցության հայտը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

ԵՄ-ին անդամակցության Կոսովոյի հայտը կքննարկվի այն բանից հետո, երբ հունվարին Շվեդիան ստանձնի ԵՄ նախագահությունը։ Նշվում է, որ այս մասին հայտնել են Bloomberg գործակալության աղբյուրները՝ հավելելով, որ հայտը կքննարկվի հանգամանորեն, քանի որ անդամ երկրներից շատերի համար դա հասարակ հարց չէ։ Եվրամիության 27 անդամ  երկրներից հինգը մինչ օրս չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ավելի վաղ ԵՄ-ին անդամակցության հայտը հանձնել է Եվրամիության խորհրդում նախագահող Չեխիային։