Լրահոս
Միջազգային
23:11
04.03.22
197

Եվրամիությունը 500 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար

Img default alt hy

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Ուկրաինային մարդասիրական օգնության համար 500 միլիոն եվրո հատկացնելու մասին։

Այս մասին ֆոն դեր Լեյենն ասել է Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ ճեպազրույցում։

ԵՀ նախագահն ասել է, որ Ուկրաինայում ծավալվող հումանիտար աղետի մասշտաբները շատ անհանգստացնող են։

«Մենք անհապաղ աշխատում ենք Լեհաստանում, Սլովակիայում և Ռումինիայում քաղաքացիական պաշտպանության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է ֆոն դեր Լեյենը։