Լրահոս
Իրավական
17:33
14.10.21
77

Ես միայն երեխաների ձայնն էի լսում, ոչինչ չէի կարող անել. ինձ արդեն էս շենքն էլ հետաքրքիր չէր. Բերման ենթարկված

Սկզբում դոմիկ է եղել դրված, դոմիկում ենք ապրել, այդ ընթացքում այս շինությունն եմ սարքել, սենյակ եմ սարքել, որ էնտեղ ապրենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցումն նշել է երեխաների ներկայությամբ բռնի ուժով բերման ենթարկված Վազգեն Ռաֆայելյանը, որի շինուևթյունը նախօրեին քանդել են:

Ոստիկանական բռնության դեպքը «Հայաստան» դաշինքը պատրաստվում է քննարկել ԱԺ հանձնաժողովում. տեսանյութ

«Ամբողջը քանդել են, հողը շուռ են տվել, տնկած ծառերը պոկել, գնացել են: Օրինականացման համար դիմել եմ քաղաքապետարան: Անգամ մինչեւ սարքելն եմ դիմել: Ես շարունակել եմ կառուցել, մինչեւ փաստաթղթերս կլինեին: Արդեն վերջացրել էի, եւ սպասում էի, որ սեփականացման հարցերը լուծվեն: Ես չեմ իմացել, որ երեկ պետք է գային, եթե իմանայի, երեխաներին չէի թողնի էստեղ մնան, որովհետեւ ահավոր տեսարան էր, չէի ուզենա դա տեսնեն: Երեխաները խաղում էին, նկարչություն էին անում ներսում: