Լրահոս
Միջազգային
13:17
02.08.22
144

Երկրաշարժ՝ Էրզրումում

Img default alt hy

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Էրզրում (պատմական Կարին) նահանգի Թեքմանի շրջանում գրանցվել է 4.3 մագնիտուդով երկրաշարժ, փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է օգոստոսի 2-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.99կմ խորության վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։