Լրահոս
Քաղաքական
11:15
24.02.25
190

Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը

Img default alt hy

Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը։

ԱԺ-ից հայտնում են․

«Փետրվարի 25-ին` ժամը 09:30-ին, ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Նշենք, որ նիստի անգլերենով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ԱԺ պաշտոնական կայքէջում եւ յութուբյան ալիքում:

Նույն օրը Ոսկեզօծ դահլիճին կից սրահում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը: Նիստի ընթացքով պայմանավորված՝ ասուլիսը կկայանա 13:00-13:30-ն ընկած ժամանակահատվածում»: