Լրահոս
Հասարակական
21:00
30.08.25
660

Երևանում բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավոտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշառված թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսն ու «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց: 

Բախման հետևանքով «Toyota Alphard»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «MAN» մակնիշի ավտոբուսը եղել է կայանված, ավտոբուսում էլ եղել են 25-ից ավելի ուղևորներ: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: