Լրահոս
Միջազգային
19:23
26.07.22
175

Էրդողանը կմեկնի Սոչի

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա պաշտոնական այցով օգոստոսի 5-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Թուրքիայի նախագահը Սոչիում հանդիպում կունենա ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական կայքի՝  սպասվում է, որ Էրդողանն այցի ընթացքում Պուտինի հետ կքննարկի  իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ զարգացումներ:  Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև հացահատիկի արտահանման հարցը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին Ուկրաինան և Ռուսաստանը Թուրքիայի ու ՄԱԿ-ի հետ առանձին  համաձայնագրեր են ստորագրել ուկրաինական ցորենի արտահանման պայմաններ ստեղծելու վերաբերյալ։