Լրահոս
Քաղաքական
13:15
27.08.25
146

Երբ ԱՄՆ նախագահն իր անունը տվեց Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն կիրականանա. Ալիև

«Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հանդիպումը փաստացի հակամարտության ավարտն է ու փակուղային իրավիճակից ելքը»,- «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ երկար տարիներ տևած հակամարտությունն ավարտվել է Վաշինգտոնում՝ Թրամփի վարչակազմի ակտիվ աջակցությամբ: Խաղաղության պայմանագիրը վերջնական չի ստորագրվել, ըստ Ալիևի, Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության պատճառով: Ալիևի խոսքով՝ Հայաստանը փոփոխություններ է պատրաստվում անել, ինչից հետո Ադրբեջանի նախագահի վստահեցմամբ, կստորագրվի խաղաղության համաձայնագիրը: