Լրահոս
Հասարակական
22:00
24.09.25
147

Ձերբակալված անձ դեռևս չկա․ ոստիկանապետը՝ Մերձավանում տեղի ունեցած սպանnւթյnւնների մասին

Img default alt hy

Ձերբակալված անձ դեռևս չկա։ Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ բնականաբար չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Ամեն ինչ արվում է իրավապահների կողմից։

Այս մասին ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ խոսելով նախօրեին Մերձավանում տեղի ունեցած սպանությունների մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել:

Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։