Լրահոս
Քաղաքական
14:43
30.09.25
477

Դուք ոչ թե nւրաgել, նսեմաgրել եք, պղծել եք ամեն ինչ. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին

Img default alt hy

«Բերել ենք Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող հոդվածը։ Ի՞նչն է ձեզ անհանգստացրել, որ հերոսաբար պայքար եք մղում այս նախագծի դեմ»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա հարցադրում արեց՝ ընդհանրապես հայ մարդն այս օրենքի հետ ի՞նչ խնդիր կարող է ունենալ։

«Խնդիր կարող է ունենալ այն մարդը, այն թիմը, ում ղեկավարը, օրինակ, երբ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ուղիղ եթերով ճանաչում է  Հայոց ցեղասպանությունը, ինքն հաջորդ օրն ասում է՝ բայց մենք պետք է հասկանանք, թե Ցեղասպանության ճանաչումը ինչ խնդիր է մեզ համար լուծում։ Լավ է՝ չեք դատապարտել Նաթանյահուին Ցեղասպանությունը ճանաչելու համար, նոտա չեք հղել դեսպանատուն՝ խիստ դատապարտելով։

Դուք ոչ թե ուրացել, նսեմացրել եք, պղծել եք ամեն ինչ»,- ասաց Քրիստինե Վարդանյանը՝  դիմելով ՔՊ խմբակցության պատգամավորներին։