Լրահոս
Միջազգային
10:53
05.03.22
178

Դուք ո՞ւմ կարող եք պաշտպանել. Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ին

Img default alt hy

Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելով` ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ուկրաինական քաղաքների ու գյուղերի ռմբակոծման համար կանաչ լույս է վառել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Դուք կարող էիք երկինքը փակել, բայց … Ես չգիտեմ` ում կարող եք դուք պաշտպանել, ունակ եք արդյոք պաշտպանել ձեր` Դաշինքի անդամ երկրները: Մեզ դուք չեք կարող գնել վառելիքի լիտրերով, որ կտրվեն մեր ընդհանուր Եվրոպայի, ընդհանուր ապագայի ու ազատության համար հեղված արյան լիտրերի դիմաց»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների` Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը Զելենսկին թույլ ու շփոթված է անվանել` դաշինքի` Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելու համար: