Լրահոս
Հասարակական
19:45
26.07.22
124

«Դաժե Բաքվին ենք խնդրում, թող վերադարձնեն մեր տղաներին». անհետ կորածների հարազատները՝ Կառավարության դիմաց

Անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների մի խումբ հարազատներ այսօր Կառավարության բակում իշխանությունից պահանջել են վերադարձնել իրենց զավակներին, ամուսիններին, եղբայրներին:

Շուտով արդեն երկու տարի կլինի՝ այդ մարդկանց պաշտոնապես չի ասվել նույնիսկ՝ իրենց հարազատները գերի՞ են, թե անհետ կորած: Ստիպված են եղել սեփական հետաքննությունները անցկացնել՝ ուսումնասիրելով սոցցանցերի ադրբեջանական տիրույթը և լրատվամիջոցները: