Լրահոս
Իրավական
23:50
26.07.22
342

Դատավոր Թաթուլ Պողոսյանի լիազորությունները դադարեցվել են

Img default alt hy

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 25-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Ջանիբեկի Պողոսյանի 65 տարին 2022 թվականի հուլիսի 27-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2022 թվականի հուլիսի 27-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Ջանիբեկի Պողոսյանի լիազորությունները համարել դադարած»: