Լրահոս
Իրավական
20:09
19.09.25
235

Դատարանը վերացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ բացակայելու արգելքը

Img default alt hy

 Դատարանը վերացրեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը՝ թույլ տալով մեկնել արտերկիր։

«Դատարանը փախուստի դիմելու իրավաչափության հավանականությունն այս պահին չի տեսնում։ Եթե փախուստի դիմելու հավանականությունը բարձր գնահատենք, առնվազն կամ պետք է բացակայելու արգելքն ընտրենք, կամ համակցված այլ խափան միջոց բացակայելու արգելք, կամ պետք է պարոն Մինասյանանին կալանավորել, որպեսզի չդիմի փախուստի։ Ինչ վերաբերում է օրենքով կամ դատարանի որոշմամբ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով խափան միջոց ընտրելուն, ապա դատարանը, հաշվի առնելով պարոն Մինասյանի զբաղեցրած պաշտոնը, այդ մասով ևս ցածր է գնատահում հավանականությունը առ այն, որ պարոն Մինասյանը օրենքով կամ դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները  չի կատարի։ Ուստի դատարանը բավարարում է ներկայացված միջնորդությունը, վերացնում խափանման  միջոցը»,- հայտարարեց դատավորը։

Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանին մեղադրվում է  պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։