Լրահոս
Միջազգային
23:45
28.08.25
256

Դաշնային պահուստային համակարգի կառավարիչը դատի է տվել Թրամփին

Img default alt hy

ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կառավարիչ Լիզա Քուքը օգոստոսի 28–ին դատական ​​​​հայց է ներկայացրել՝ պնդելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիազորություններ չունի իրեն պաշտոնից ազատելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Քուքի դատական ​​​​հայցում ասվում է, որ Դոնալդ ​​​​Թրամփը խախտել է դաշնային օրենքը, որը թույլ է տալիս նախագահին ազատել Դաշնային պահուստային համակարգի կառավարչին միայն հիմնավոր պատճառի առկայության դեպքում: 

Թրամփը օգոստոսի 25-ին հայտարարել է, որ կազատի Քուքին պաշտոնից։ Թրամփը մեղադրել է Քուքին 2021 թվականին՝ Դաշնային պահուստային համակարգի կառավարիչ մարմնին միանալուց մեկ տարի առաջ, հիփոթեքային խարդախություն կատարելու մեջ։

Քուքն այդ պաշտոնին նշանակվել է 2022–ին Ջո Բայդենի կողմից: